Աշխարհում ամենաթանկ ավտոմեքենան մաքուր ոսկուց,պլատինից և ադամանդներից պատրաստած Lamborghini Aventador LP 700-4 վաճառքի է հանվել Արաբական միացյալ էմիրությունների ֆինանսական մայրաքաղաք Դուբայում: Շքեղ ավտոմեքենայի ստեղծողները նպատակադրված են այն վաճառել 7.3 մլն դոլարով: Ներկայումս ոսկե Lamborghini-ն, որը միանգամից հավակնում է Գինեսի ռեկորդների գրքում չորս անվանակարգերում, այդ թվում որպես ամենաթանկ ավտոմեքենա, ամենաթանկ լոգոտիպ, աշխարհում միակ ավտոմեքենան 500 կիլոգրամանոց ոսկուց, գոյություն ունի փոքրացված 1:8 տարբերակով: Անմիջապես ավտոմեքենայի գնորդի հայտնվելուց հետո, ով պատրաստ կլինի վճարել նախնական գումարը, այն կպատրաստեն բնական չափսերի: Ընդ որում ավտոմեքենայի ապագա տերը կարող է իր ճաշակով որոշակի փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի դիզայնի մեջ:
Lamborghini Aventador LP 700-4 ոսկե մոդելը մշակվել է գերմանացի կոնստրուկտոր Ռոբերթ Գյուլպենի կողմից, ով վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտանում է «սուպեր-լյուքս» դասի շքեղ ավտոմեքենաների ստեղծման մեջ:
Դուբայից հետո ոսկե Lamborghini կցուցադրվի Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում, իսկ նոյեմբերին մասնակցություն կունենա Դուբայի միջազգային ավտոսրահում: Դրանից հետո ավտոմեքենան կմեկնի միջազգային շրջագայության:
Եթե ոսկե ավտոմեքենայի գնորդը շուտ հայտնվի, ապա Գյուլպեն պատրաստ է այն վաճառել 7.3 մլն դոլարով: Հակառակ դեպքում Lamborghini կվաճառվի առնվազն 7.5 մլն-ով աշխարհի ամենախոշոր աճուրդի տան միջոցով: Հայտնի, որ ռեկորդակիր ավտոմեքենայի ստեղծողները ծրագրել են վերջինիս վաճառքից 650 հազար դոլար տրամադրել բարեգործական նպատակներով: