Ռուսաստանի Վորոնեժի մարզում գտնվող զորավարժարանի վրա երկու անօդաչու թռչող սարք է հարձակվել. հայտնում են ռուսական «Թելեգրամ» ալիքները։
«Դա տեղի է ունեցել այսօր գիշերը. պայթուցիկներով լցված երկու անօդաչու թռչող սարքերը թռչել են դեպի մարզադաշտ և ընկնելիս պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, շուրջ 14 զինվոր վիրավորվել է։