Բրյունետն այսօր Լիվերպուլում անցկացրել է «Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում իր առաջին գլխավոր փորձը։ Այս փորձին մասնակիցները ներկայանում են իրենց վերջանական տեսքով ու համարներով։ Մինչ բուն մրցութային համերգը, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, արտիստները ելույթ են ունենալու ժյուրիի համար նախատեսված շոուի շրջանակում, որի ընթացքում ժյուրին գնահատելու է նրանց համարները։

 

Համացանցում արդեն հայտնվել են որոշ կադրեր Հայաստանի ներկայացուցչի գլխավոր փորձից։ Դրանցում Բրյունետը ցուցադրում է իր պարային համարը, որը ցնցել է երկրպագուներից շատերին։


Բրյունետը վաղը՝ մրցույթի երկրորդ եզրափակչի ժամանակ, ելույթ է ունենալու 2-րդ համարի ներքո։ Հայաստանից հայ մասնակցի օգտին քվեարկել չեք կարող, բայց դա կարող եք անել եվրոպական այլ երկրներից՝ հետեւելով համերգի ժամանակ հայտարարվելիք քվեարկության կարգին եւ 02 թիվն ուղարկելով ձեր երկրի համապատասխան կոդին։

345446518_124092853972203_8656386098773409907_n.jpg (233 KB)