Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցն անցնում են ամառային աշխատանքային գրաֆիկի։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մայիսի 18-ից երեքշաբթիից կիրակի բաց կլինի ժամը 10։00-19։00, երկուշաբթի՝ ժամը 10։00-18։00։


ՊՈԱԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը բաց կլինի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00, երկուշաբթի՝ ժամը 10։00-18։00։