77 ամյա ֆրանսիացի դերասն Ալեն Դելոնը երկու օրով հոսպիտալացվել է: Նրա մոտ հայտնաբերվել են սրտի հետ կապված խնդիրներ: Դերասանի կյանքին ոչինչ չի սպառնում, ուղղակի նրա մոտ կրկին զգացնել է տվել սրտի առիթմիան:
Այս հոսպիտալացումը ոչ մի կերպով ազդեցություն չի ունենա նոր կինոնկարի նկարահանումների վրա, որոնք սկսվելու են 2013 թվականի հոկտեմբերի 5-ին: Կինոնկարում նա կատարելու է գլխավոր դերերից մեկը և հանդես է գալու իր աղջկա հետ միասին: Առաջին անգամ բժիշկները Ալեն Դելոնի մոտ սրտի առիթմիա հայտնաբերել են 2012 թվականի ապրիլին: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը: