Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է Atelier Jolie անունով նորաձեւության ապրանքանիշի գործարկման մասին։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
Անձնական բլոգում դերասանուհին գրել է, որ վերջապես պատրաստ է կիսվել սեփական ապրանքանիշի թողարկման մանրամասներով։
«Ինչու՞ պարզապես գնել ուրիշ մարդու դիզայնը, երբ կարող ես ստեղծել քո սեփականը: Մենք բոլորս կարող ենք հավաքել, գնահատել եւ ոգեշնչվել ուրիշների դիզայնով: Բայց ինքնարտահայտման ամենաբարձր ձեւը, եւ ես կարծում եմ, որ ամենահիասքանչն է, ինքդ քեզ համար ստեղծագործելն է»,- պատմել է Ջոլին:
Նա նաեւ ընդգծել է, որ օգտագործելու են միայն որակյալ վինտաժային գործվածքներ։ Նրանք կարող են վերանորոգվել կամ վերամշակվել, ավելի լավ ձեւվել, նոր շունչ հաղորդել այն իրին, որը կարող էր դեն նետվել եւ «ստեղծել որակյալ ժառանգություն՝ անձնական իմաստով»:
Մարտին առաջին անգամ հայտնի դարձավ հագուստի եւ ոսկերչական իրերի սեփական ապրանքանիշի թողարկման մասին։