Իտալական «Ռոման» 1991 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի լիգայի եզրափակիչում։ Այս մրցաշարը նախկինում կոչվում էր ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն։

1991-ին «Ռոման» երկու հանդիպման արդյունքում (0:2, 1:0) պարտվել է Միլանի «Ինտերին»։


Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում հաղթահարել է գերմանական «Բայեր Լեւերկուզենի» արգելքը (1:0, 0:0)։

«Ռոման» երկրորդ մրցաշրջանում անընդմեջ կխաղա եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։

Անցած մրցաշրջանում հռոմեական թիմը նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով հոլանդական «Ֆեյենորդին»։

Մայիսի 31-ին Բուդապեշտում անցկացվելիք եզրափակիչում «Ռոմայի» մրցակիցը կլինի իսպանական «Սեւիլիան», որը պայքարից դուրս թողեց Թուրինի «Յուվենտուսին» (1:1, 2:1):