Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ: Այս մասին  տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։