Ռուսաստանում շարունակվում են «Հերմես» նոր բազմաֆունկցիոնալ հրթիռային համալիրի փորձարկումները:

«Ընթանում են «Հերմես» համալիրի փորձարկումները։ Մատակարարման մասին որոշումը կկայացվի փորձարկումների արդյունքների հիման վրա»,-հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։


Համալիրի արդիականացման աշխատանքները շարունակվում են՝ հաշվի առնելով խնդիրների եւ իրադրության փոփոխությունները։

«Հերմեսը» նախատեսված է ժամանակակից եւ հեռանկարային տանկերի, զրահատեխնիկայի, կառույցների, մակերեսային թիրախների եւ ցածր արագությամբ ինքնաթիռների խոցման համար՝ մինչեւ 100 կմ հեռավորության վրա: Հիմնական տարբերակի հրթիռը կարող է զարգացնել մինչեւ 1,3 հազար մ/վ արագություն, այն ունի բեկորային-ֆուգասային մարտական մաս, որը կշռում է 28 կգ: «Հերեմսը» նախատեսված է մինչեւ 100 կմ հեռավորության վրա խոցելու համար: Համալիրը կարող է տեղադրվել միջին կամ մեծ տոննաժ ունեցող ցանկացած ավտոմոբիլային շասսիի վրա: