Ռուսաստանի Բելգորոդի մարզում արդեն մի քանի ժամ շարունակվում է Գրայվորոն շրջանի գնդակոծությունը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Առավոտյան ժամը իննից Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծվում է Գրայվորոնի քաղաքային շրջանը։ Խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան»,- գրել է Գլադկովը։


Նա հավելել է, որ Կոզինկա գյուղի ուղղությամբ կրակում են ականանետերից։