«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նոր պաշտոն ստացավ:

Ինչպես հայտնի է, դեռ 2022 թվականի նոյեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես հաստատեց, որ վարչության ընտրությունները կեղծվել են. արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում էին պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։


Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ քվեաթերթիկների վերահաշվարկը, երբ արդեն հայտնի էր, որ Համբարձում Մաթեւոսյանը կեղծման գլխավոր դերակատարներից էր, վերջինս ոտքի է կանգնել եւ ասել, թե իր տեղը կզիջի Արսեն Թորոսյանին, միայն թե չարժե աղմկել, որ խայտառակությունը չբացահայտվի: Նիկոլ Փաշինյանը Մաթեւոսյանի այս արարքը բարձր է գնահատել եւ ասել, որ հանուն կուսակցության հեղինակության նման անձնազոհության դրսեւորումը շատ կարեւոր է, ինչը պետք է գնահատել: Կարճ ժամանակ անց, իհարկե, Փաշինյանը գնահատեց Համբարձում Մաթեւոսյանի արարքը եւ նրան նշանակեց իր խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում