Քիմ Քարդաշյանը պատրաստվում է կապիտալ վերանորոգում սկսել Մալիբուի իր 70 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը։
Քիմի նոր տունն ունի մեծ բակ, որը շրջապատված է բազմաթիվ ծառերով, ինչպես նաեւ՝ առանձին փոքր տարածք:
Քիմն ու իր չորս երեխաները բացառիկ մուտք կունենան Մալիբուի մասնավոր լողափ եւ անկասկած կվայելեն հիասքանչ մայրամուտները:
Նշվում է, որ Քիմը գնել է առանձնատունը, քանի որ ամուսնալուծությունից հետո ցանկանում էր նոր կյանք սկսել նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից հեռու։
Նոր լուսանկարներում կարող եք տեսնել Քիմի շքեղ գույքը վերեւից, այն ընթացքում, երբ բանվորները պատրաստվում են վերանորոգում սկսել ժայռի վրա տեղակայվախ Կալիֆորնիայի տանը: Չորս երեխաների մայրը՝ Քիմը, առանձնատունը գնել է 2022 թվականի սեպտեմբերին։
Օվկիանոսի ափին գտնվող կալվածքը, որը տեղակայված է Մալիբուի ամենահեղինակավոր շրջաններից մեկում, ժամանակին պատկանում էր սուպերմոդել Սինդի Քրոուֆորդին: 7400 քմ մակերեսով տունն ունի 4 ննջասենյակ եւ 5,5 լոգասենյակ, ինչպես նաեւ մի քանի ընդարձակ հյուրասենյակներ՝ շրջակա լողափերի եւ լեռների տեսարանով:
Նոր լուսանկարներում պատկերված են մի քանի բանվորներ, որոնք աշխատում են տան տարածքում՝ շրջապատված սանդուղքներով եւ այլ սարքավորումներով: Տան օվկիանոսային կողմում պատուհանները, կարծես, հանվել եւ փոխարինվել են պլաստմասե թիթեղներով: Իսկ դրսում գտնվող սեփականության առաջին հարկում, որտեղ պատշգամբն էր, դեղին ժապավեն է փռված: