Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առեւանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական եւ այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», - նշեց Սամվելյանը։
Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաեւ զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առեւանգել են ադրբեջանցիները։
ՊՆ–ն հրապարակել է նաեւ զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան: