Հունիսի 1–ին Երևանում կկայնա կոնֆերանս՝ «Հայ–ռուսական հարաբերությունների զարգացումը եվրասիական տարածությունում» խորագրով։
Միջոցառումը կազմակերպել են ԵԱՏՄ միջազգային իրավական համագործակցության կենտրոնը (Ռուսաստան), «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունը (Հայաստան) և Եվրասիական փորձագիտական ակումբը։
Կոնֆերանսին կմասնակցեն «Արդյունաբերողների և ձեռներեցների միջազգային կոնգրես» միության ղեկավար Իրինա Միտրոխինան, «Ռուսաստանի Հայերի միության» ներկայացուցիչ Ավետ Ադոնցը, ՀՀ Տարածքային ենթակառուցվածքների և զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Հայ–ռուսական Սալավոնական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Արշակ Սարգսյանը, Ռուսաստանի և Հայաստանի պետական կառավարման մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքագետներ, իրավաբաններ և այլ փորձագետներ։
Միջոցառման մասնակիցները կքննարկեն իրավունքներին և ազատություններին, ԵԱՏՄ երկրներում որակավորված իրավաբանական օգնություն ստանալու վերաբերյալ հարցեր, կփոխակեն իրենց փորձը գործարարության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ոլորտներում։ Կոնֆերանսի շրջանակներում անդրադարձ կկատրավի նաև հայ–ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին, արտադրական համագործակցությանը, կրթության, գիտության ոլորտում համատեղ նախագծերին, ինչպես նաև բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցերին։
ԵԱՏՄ միջազգային իրավական համագործակցության կենտրոնի տնօրեն Դմիտրի Ստասյուլիսի խոսքերով, այս կոնֆերանսը կարևոր քայլ կհանդիսանա երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության խորացման ճանապարհին։ Միջոցառման գլխավոր գործընկերն է «Օրենքի գերակայություն» փաստաբաանական միությունը՝ ի դեմս դրա ղեկավար Էդուարդ Բուդանցևի։