Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որեւէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է»,-ասաց նա։
Նա, մասնավորապես, նշեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս կարծիքներ ու տեսակետներ են հնչել այդ մասին։ Այնուամենայնիվ, նախարարի խոսքով, օրակարգում չկա նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ դատապարտման հարցը: