Ուկրաինան Ռուսաստանի ներսում գործակալների և աջակիցների ցանց է ստեղծել, որոնք աշխատում են ռուսական թիրախների դեմ դիվերսիոն գործողությունների իրականացման ուղղությամբ, և սկսել է նրանց հարձակումների համար դրոններ մատակարարել, հաղորդում են CNN-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները։
ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով այս պրոուկրաինական գործակալներ են մայիսին իրականացրել դրոնային հարձակումը Կրեմլի վրա՝ ԱԹՍ-ները գործարկելով Ռուսաստանի ներսից՝ Ուկրաինայից Մոսկվա դրանց թռիչքը կազմակերպելու փոխարեն։
Պարզ չէ, թե արդյոք նախորդ օրերի մյուս դրոնային հարձակումները՝ ներառյալ Մոսկվայի մոտակայքում բնակելի թաղամասի թիրախավորումն ու հարձակումները Ռուսաստանի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանների վրա, նույնպես նախաձեռնվել են Ռուսաստանի ներսից կամ իրականացվել պրոուկրաինական գործակալների կողմից։
Բայց ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինան Ռուսաստանի ներսում դիվերսիոն խմբեր է ձևավորել, որոնք կազմված են Ուկրաինայի աջակիցներից և գործակալներից, որոնք գերազանց պատրաստված են նմանատիպ հարձակումների իրականացման համար։ Կասկածներ կան, որ Ուկրաինան նաև նրանց է մատակարարել սեփական արտադրության դրոններ, և երկու ԱՄՆ պաշտոնյաներ CNN-ին պատմել են, որ հարձակումներում չկաԱՄՆ-ի կողմից մատակարարված դրոնների օգտագործման որևէ վկայություն։
Պաշտոնյաները չեն կարողացել կոնկրետ նշել, թե ինչպես է Ուկրաինան կարողացել դրոններ անցկացնել թշնամու թիկունք, բայց երկու աղբյուրների փոխանցմամբ երկիրը ստեղծել է լավ մշակված մաքսանենգ ուղիներ, որոնցով կարողանում է դրոններ կամ դրոնների մասեր տեղափոխել Ռուսաստան, որտեղ դրանք այնուհետև հավաքվում են։