Հանգստյան շրջանը վաղուց մեկնարկել է, իսկ հայկական շոու-բիզնեսի ամենաաշխատասեր հայտնիներից մի քանիսն արդեն մեկնել են իրենց վաստակած հանգստին։
Նազենի Հովհաննիսյանը մի քանի օր է՝ կիսվում է Շարմ Էլ-Շեյխից իր գեղեցիկ հրապարակումներով։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանի ինստագրամյան հրապարակումից էլ պարզ է դառնում, որ ինքն ու Գոշը եւս այնտեղ են, եւ հասցրել են հանդիպել Նազենի Հովհաննիսյանին եւ Սոֆի Մխեյանին։
«Հավաքում ենք լավ հիշողություններ»,-համատեղ լուսանկարները մեկնաբանել է Իննան։
Լուսանկարի ներքո Նազենին մեկնաբանել է,-«Շատ համով ու քաղցր մարդիկ․ միշտ համարձակ գաղափարներով ու նպատակային Իննան։ Ինչ լավ է, որ երբեմն լինում են պատահական հանդիպումներ»։