Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում ստեղծված իրավիճակը կարող է ստիպել Ուկրաինային փոխել հակահարձակման որոշ ծրագրեր։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Այն ամենն, ինչ կարող էր ծրագրված լինել, հավանաբար, պետք է փոխվի։ Ջրհեղեղը ազդել է տարածքի կամուրջների եւ ճանապարհների վրա, ուստի դրանք չեն կարող օգտագործվել, ինչպես նախապես ծրագրված էր», - հեռուստաալիքը մեջբերում է Վաշինգտոնում եվրոպական երկրի անանուն դեսպանի խոսքը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները եւ արեւմտյան հետախուզական հանրությունը շարունակում են պարզել, թե ով է կանգնած Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի հրթիռային հարձակման հետեւում։
Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել էր, որ ՈՒկրաինայի ԶՈՒ-ն երկուշաբթի սկսել է հակահարձակումը, նրանց հիմնական նպատակը կտրելն է այն ցամաքային միջանցքը, որը միացնում է Ղրիմը եւ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներ։ Երեքշաբթի ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ երեք օրում ռուսական զորքերը հետ են մղել ՈՒԶՈՒ-ի վաղուց խոստացված հարձակման բոլոր փորձերը, ընդ որում ուկրաինական կողմի կորուստները կազմել են մինչեւ 3715 մարդ, 259 միավոր զրահամեքենա, 134 մեքենա, 48 դաշտային հրետանու թնդանոթ, ինչպես նաեւ 60 թռչող սարք։