Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն արժանին է մատուցել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«50 տարին մեկ է լինում այդպիսի բացառիկ աստղերի դարաշրջան, երբ մեկ կամ երկու խաղացող կարողանում է այդքան տարիներ մնալ ամենաբարձր մակարդակի վրա։ Մենք ականատես եղանք բացառիկ դարաշրջանի ֆուտբոլում։
Երջանկություն եմ ունեցել խաղալ Ռոնալդուի դեմ, հետո էլ Մեսիի հետ նույն թիմում։ Նրանք իսկապես առանձնահատուկ խաղացողներ են։ Շատ բան եմ սովորել Մեսիից։
Մեսին ու Ռոնալդուն գրեցին ֆուտբոլի պատմություն, նրանք հավերժ են»,- Մբապեի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն, Ազգերի լիգայի գավաթակիր։