Արարատի մարզի Երասխ բնակավայրում տեսանկարհանել է հունիսի 13-ին այդ համայնքում կառուցվող գործարանի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից գնդակոծության հետեւանքները:
Տեսանյութում երեւում են գործարանի պատերի վրա կրակոցների հետքերը, նաեւ ավտոմեքենաների կոտրված ապակիները:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։