ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:
Հանձնաժողովը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է:
Հաղորդագրությունում նշվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7 ամիս, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռազմական անցակետի բացման միջոցով, իսկ դա դեմ է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրի դրույթներին:
«Մի շարք միջազգային ջանքեր են իրականացվում՝ մեղմելու նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է պահանջվում՝ պատշաճ կերպով պաշտպանելու էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել», - նշված է հաղորդագրությունում:
Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը նաև հավելում է, որ հունիսի 21-ին նախատեսված լսումների ընթացքում պետք է քննարկվեն խոցելի էթնիկ բնակչությանը շրջափակման և բանակցությունների ընթացքում պաշտպանելու համար անհրաժեշտ ջանքերը, ինչպես նաև պետք է հանձնարարականներ առաջարկվեն այս հարցում ԱՄՆ քաղաքականության համար:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					