Հանրապետության տարածքում`


Հունիսի 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հունիսի 19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։