Լոռիում 8300 հեկտարից հավաքվել է 26 հազար տոննա ցորեն, շուրջ 6 հազար տոննայով ավելի, քան նախորդ տարի: Նման տվյալներ հրապարակել է մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հավաքվել է նաև 6000 տոննա գարի՝ 2195 հեկտարից, 8000 տոննա բանջարեղեն, 15 հազար տոննա կարտոֆիլ և այլն: Արդեն իսկ կուտակվել է 92 հազար տոննա խոտ: Մարզի անասնագլխաքանակի պահանջարկը բավարարելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 110 հազար տոննա: Խոտի կուտակման աշխատանքները շարունակվում են: Մարզպետարանում վստահ են, որ անհրաժեշտ քանակը կապահովվի: Մարզպետ Ա. Նալբանդյանը վկայել է, որ մարզը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշերը գրեթե բոլոր մշակաբույսերի առումով: