Իսպանիայի հավաքականի եւ «Սեւիլիայի» 37-ամյա պաշտպան Խեսուս Նավասը դարձավ պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, որը նվաճել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների տիտղոսներն ու Ազգերի լիգայի գավաթակրի կոչումը։
Ռոտերդամում տեղի ունեցած Ազգերի լիգայի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով 5:4 հաշվով պարտության է մատնել Խորվաթիայի հավաքականին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:
Խեսուս Նավասն Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի գավաթը նվաճել է 2010 թվականին, Եվրոպայի չեմպիոնական գավաթը՝ 2012-ին։ Իսպանիայի հավաքականը 11 տարի ոչ մի տիտղոս չէր նվաճել։