Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, որ հեշտ չի ընդունել ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի որոշումը ավագի թեւկապն իրեն չվստահելու վերաբերյալ։ Ֆրանսիայի հավաքականի ավագ է դարձել Փարիզի ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։
«Դժվար էր ընդունել այդ որոշումը։ Ես 32 տարեկան եմ ու թեեւ դեռ խաղում եմ, բայց գիտեմ, որ մոտենում եմ կարիերայիս ավարտին։ Բարդ էր մարսել այդ որոշումը մեկ, երկու օր։ Բայց հիմա ես ամբողջովին աջակցում եմ մեր ավագին՝ Կիլիանին»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Telefoot-ը։
Մբապեն ավագ էր դարձել, երբ 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո ազգային թիմում կարիերան ավարտեց նախկին ավագ, դարպասապահ Ուգո Լյորիսը։