Հոկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահական ընտրություններն մասնակցող բոլոր թեկնածուները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը կապված Վրաստանի հայերի խնդիրների հետ: Այս մասին նշել է գլխավորապես հայերով զբաղեցված Սամցխե Ջավախքը ներկայացնող քաղաքական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Այս մասին նշում է Regnum գործակալությունը: 

Չախալյանը իր հայտարարության մեջ կոչ է անում բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և ծագումով հայ Վրաստանի քաղաքացիների հետ քննարկել իրենց առջև ծառացած խնդիրներ կապված լեզվի, մշակույթի, կրոնի և կրթության հետ: «Մասնավորապես որոշման կարիք ունեն մի շարք խնդիրներ, այդ թվում հայկական համայնքին ԽՍՀՄ-ի ժամանակ նրանցից խլված եկեղեցիների վերադարձ, հայերենին Սամցխե Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակի տրամադրում, Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման ժամերի վերականգնում, Հայաստանի պատմություն դասավանդելու թույլտվություն: Անհրաժեշտ է նաև վերաբացել Միխեիլ Սաակաշվիլու նախագահության տարիների ժամանակ փակված դպրոցների բացում, հայոց լեզվի հիման վրա Ախալքալաքում համալսարանի հիմնադրում,օժանդակել ճնշումից ազատ տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը»,- նշել է Չախալյանը:

Ինչպես նշում է Չախալյանը նախագահի թեկնածուները Վրաստանի հայ բնակչության մշակույթի, ավանդույթների, լեզվի և կրոնի պաշտպանության իրավական համակարգերի ամրապնդման շրջանակներում պետք է առաջնորդվեն տարածաշրջանային լեզուների խարտիայի վավերացման հստակ դիրքորոշմամբ:

Նշենք, որ Վրաստանում վերջերս կառավարության մակարդակում սկսվել է խարտիայի վավերացման առումով քննարկումները, սակայն հարցը դեռևս չի քննարկվել խորհրդարանում: Բացի դա Չախալյանը կարևորություն է տվել այն բանին, որ թեկնածուները պատարստակամություն հայտնեն կատարելու ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիայի բոլոր պահանջները, որը վավերացվել է դեռևս 2006 թվականին: «Նախագահի թեկնածուները պետք է նաև քաղաքական գնահատական տան Սաակաշվիլի- Մերաբիշվիլի ռեժիմի հանցագործ քաղաքականությանը, ինչպես նաև անդրադարձ կատարեն ամբողջ Վրաստանի տարածքում ժողովրդավարական արժեքների, արդարադատության հաստատման և օրենքի գերակայության հարցին»,- նշված է Վահագն Չախալյանի հայտարարության մեջ: