Նախագահ Սերժ  Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետեւանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Մեծարգո պարոն նախագահ,Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարմանծառայության շտաբում հրաձգության հետեւանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների,
մերձավորների եւ ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք:Խորին
ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Միացյալ
Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն,
իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական
հեռագրում։