Ռուսական «Կրասնոդարը» Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերից ակնկալում է 18 միլիոն եվրո, հաղորդում է SportItalia-ն։

Transfermarkt-ը Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։


Նրան ձեռք բերելու ցանկություն ունի Ամստերդամի «Այաքսը»։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական «Սասուոլոն» ու «Ֆիորենտինան», գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 41 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։