Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով: Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են:


Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով:

№1 → №2 - Էրեբունի օդանավակայան – ՀԱԹ

№25 → №37 - «Էլեկտրոն» գործ․ - Էրեբունու Զ/Ծ

№28 → №40 - ՀԱԹ – Զեյթուն

№75ա → №75 - Էներգետիկների բանավան - Քաղաքային պանթ.

№114 → №25 - Զեյթուն - Պռոշյան ավան

№35 → №12 - Աէրացիա - Դավթաշեն

№50 → №50 - Ժամացույցի գործ. - Էրեբունու Զ/Ծ

№41 → №41 - Ավան - Էրեբունու Զ/Ծ

№19 և №29 → №36 - Գաջեգործների փ․ - Արագածի փ․

Մանրամասները՝ տեսանյութում։