Մեզ թվացել է, որ ԼՂ համակարտության կարգավորման առումով հայկական կողմը հաջողությամբ ժամանակ է ձգում, իրականում, ես գալիս եմ եզրակացության, որ Ադրբեջանն էր ժամանակ ձգող կողմը, եւ սա ունի մի շարք հիմնավորումներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե շատ հեռուն չգնամ, Կազանի մերժումը եւ դրանից հետո ռազմատեխնիկական հմագործակցության ընդլայնումը: 2018-ից հետո, երբ մենք տնտեսական աճի դինամիկա ունեցանք, եւ խորը բարեփոխումներ սկսվեց այդ թվում բանակում, ես չեմ բացառում, որ այդ ազդակը դեր խաղացել է, որ էլ պետք չի ժամանակ ձգել, որովհետեւ գուցե այս փոփոխությունները Հայաստանի դիրքերն ուժեղացնեն:


Եթե Հայաստան-Ադրբեջան ռազմական ծախսերի գրաֆիկն այնպես է, որ Ադրբեջանն ուժեղանում է, ինչո՞ւ շտապի: Իսկ երբ տեսնում ենք, որ հայկական կողմի ռազմական ծախսերը քիթը բարձրացնելու միտումներ է ցույց տալիս, դա կարող է ազդակ լինել, որ գուցե հիմա է ժամանակը»,-ասաց Փաշինյանը: