«Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է պայքարի մեջ մտնել Մադրիդի «Ռեալի» հետ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար։ Անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար այս ամռանը վճարել 300 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական Marca-ն։

Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։ 2024թ․ ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կհեռանա ՊՍԺ-ից։ Եվս մեկ մրցաշրջան փարիզյան թիմում մնալու համար նա սեպտեմբերին պետք է ստանա 90 միլիոն եվրո միանվագ բոնուս հավատարմության համար։ Մբապեն նշել էր, որ պատրաստ է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում։


Ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 43 հանդիպման, խփել է 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։