Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է Արքայական ակումբի տրանսֆերային քաղաքականությունից, հաղորդում է The Athletic-ը։

Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեռանալուց հետո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել էր ձեռք բերել կենտրոնական հարձակվողի՝ մատնանշելով Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի խաղացող Հարի Քեյնին։


«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարձակման գծի համար դիտարկում է միայն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեին, սակայն քիչ հավանական է, որ այդ տեղափոխությունը տեղի կունենա այս ամռանը։

Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավել է երկրորդ տեղը՝ առաջ թողնելով «Բարսելոնային», Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։