Թիվ 8/05, 8/06, 8/07 ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի անդամներից մեկը երեկ հայտարարում էր, թե ընտրողների մասնակցությունը ակտիվ` 1500 ընտրողից միայն 850-ն արդեն ընտրել է: «Ժամանակ»-ը փորձեց պարզել` ճի՞շտ է, որ տաքսիներով են մարդկանց բերել: «Ոչ, եթե այդպես լիներ, այստեղ շարժվելու տեղ չէր լինի»,-ասել է հանձնաժողովականը: 

Ասում են` Սամվել Ալեքսանյանի տղաներն այստեղ աշխատում են, նաև փող են բաժանել` թերթի հարցին ի պատասխան հանձնաժողովի անդամը հերքել է. «Չէ, չէ, չէ: Էրեխեքիս արև, չեմ լսել, որ Ալեքսանյանն ընտրակաշառք ա բաժանել»: