Իրանն ինտենսիվ բանակցություններ է վարում իր հարեւանների՝ գազ արտադրող երկրների հետ՝ գազային հանգույցի ստեղծման շուրջ։ Այս մասին ՕՊԵԿ-ի 8-րդ միջազգային սեմինարի ժամանակ լրագրողներին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, փոխանցում է «Интерфакс»-ը։

«Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ Իրանում ազգային գազային հանգույցի շուրջ: Մենք դրա համար ունենք գազի լավ պաշարներ և ենթակառուցվածքներ։ Եվ բացի մեզնից, գազի պաշարների առումով հիանալի ներուժ ունեն նաև մեր հարեւանները՝ Քաթարը, Թուրքմենստանը։ Այս գործոնները հիանալի հնարավորություն են ստեղծում Իրանը տարածաշրջանային գազային հանգույց դարձնելու համար»,- ասել է պաշտոնյան։


«Մենք հաջողությամբ քննարկումներ ենք անցկացնում տարբեր երկրների հետ և անհամբեր սպասում ենք գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցություններին։ Երկու ամիս առաջ մենք բանակցություններ սկսեցինք Մոսկվայի և Թեհրանի միջև։ Եվ դրանից հետո կորոշենք (իրականացման առումով. ԵԹԵ)»,- հավելեց նա։