Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության երկամարտի ոսկե մեդալը 67 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 278 կգ (131+147) արդյունք։ Նա առաջինն էր նաեւ պոկում և հրում վարժություններում:
Մ-17 ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը երկամարտում։ Ժորա Գրիգորյանը (61 կգ) նվաճել էր ոսկե, Կառլեն Դավթյանը (49 կգ)՝ բրոնզե մեդալ: