«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից 3 տարի անց, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում խոսեց շատ թեմաների մասին՝ չկաշկանդվելով պետական գաղտնիքի հրապարակումից: Հիմա իշխանական հանձնաժողովի նախագահը պլանավորում է՝ ինչ անել առաջիկայում:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, հանձնաժողովը այս օրերին քննարկում է, թե վարչապետից հետո որ պաշտոնյաներին հերթականությամբ պետք է հրավիրեն հանձնաժողով: Մասնավորապես, քննարկում են հաջորդը քննիչ հանձնաժողով հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Թե ինչպես նա պետք է գա շրջափակված Արցախից, չեն պատկերացնում անգամ ՔՊ-ականները:
Այնուհետեւ ԱԺ-ում մտադիր են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրավիրել: Ի դեպ, երեկ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի իրեն թույլ տան գնալ ԱԺ՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում