Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախագահել է Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի հուլիսի 6-ին և 7-ին տեղի ունեցած նիստերը, որոնց ընթացքում անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտի օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Պարագվայի մրցակցության իրավունքի և քաղաքականության փորձագիտական ակնարկին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՄԱԱԶՀ-ի շնորհիվ շատ երկրներ վերանայել են իրենց օրենսդրական և ինստիտուցիոնալ բազաները, հնարավորություն է ստեղծվել մրցակցային օրենսդրության կիրարկման ոլորտում տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար և բարձրացրել է մրցակցային մարմինների հեղինակությունը իրենց երկրների քաղաքականություն մշակողների համար:
Կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության, օրենսդրության կատարելագործման ուղղությամբ մրցակցային մարմինների համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում՝ ՄՊՀ նախագահն աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների աշխատանքային խմբի գործունեության երկարաձգման նախաձեռնությանը, որի անդամ է հանդիսանում 2020 թվականից:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					