Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը դրվատել է կացինով մարդասպան Ռամիլ Սաֆարովին որպես հերոս և խոստացել է «վերականգնել» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հաստատելով, որ մի օր ամեն ադրբեջանցի կարող է ապրել Երևանում, Զանգեզուրում և Հայաստանի այլ հատվածներում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:
Այսպես կոչված «ցեղասպանության» թանգարանի բացմանը ներկա գտնվող Իլհամ Ալիևը իր ելույթի ժամանակ, որն ավելի շատ նմանվել է բարձրագոչ խոսքերի, նշել է.«Ադրբեջանի պետական դրոշը մեկ օր կծածանվի Շուշայում (Շուշի), Խանկենդիում(Ստեփանակերտ) և ադրբեջանցիները ապագայում կապրեն իրենց պատմական հողերում: Մեր պատմական հողերն են Իրևանը (Երևան) և Զանգեզուրը»:
Թանգարանը նվիրված է 1918 թվականի «սպանություններին»,որը ինչպես նշում է Ալիևը կատարել են հայերը ադրբեջանցիների նկատմամբ: Այն փաստը, որ Ադրբեջան պետություն մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել կարծես մոռացել է ադրբեջանցի ղեկավարը:
Ելույթի ժամանակ նա նաև մեղադրել է ինչպես ինքն է նշում «հայկական ֆաշիզմը» Սաֆարովին որպես հերոս թագադրելու միջազգային հասարակության ռեակցիայի վրա:
«Ես հիշում եմ, թե ինչքան անհիմն մեղադրանքներ հնչեցին իմ նկատմամբ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հայրենիք վերադարձնելու և ազատելու համար, ինչպես ինձ վրա հարձակվեցին երկերեսանի արևմտյան քաղաքական գործիչները:
Եվրախորհրդարանը անգամ այդ առումով ընդունեց բանաձև և դատապարտեց իմ գործողությունները: Սակայն ես այսօր էլ ամբողջ վճռականությամբ կարող եմ ասել, որ Ադրբեջանը իր սպային վերադարձրեց հայրենիք, ազատ արձակեց և վերականգնեց արդարությունը:Սակայն տեսեք ինչքան անհիմն մեղադրանքներ հնչեցին Ադրբեջանի նկատմամբ այդ կապակցությամբ միջազգային մամուլի և տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից: Իհարկե այդ մեղադրանքները չէին կարող ոչ մի ազդեցություն ունենալ, քանի որ ոչ մի ուժ չի կարող ազդել Ադրբեջանի որոշման վրա»,- նշել է Ալիևը: