Հանրապետության տարածքում`


Հուլիսի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հյուսիսարմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Հուլիսի 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։