Ֆրանսիան Ուկրաինային կտա հեռահար գործողության հրթիռներ, տեղեկացրել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովն սկսվելուց առաջ։
«Ես որոշում եմ կայացրել ավելացնել սպառազինությունների մատակարարումն Ուկրաինա, թույլ տալ նրանց հարվածներ իրականացնել խորքում։ Մենք միաժամանակ հավատարիմ ենք մնում մեր դոկտրինին, որն ուղղված է այն բանին, որ Ուկրաինային թույլ տրվի պաշտպանել իր տարածքը։ Մենք որոշում ենք կայացրել նոր հրթիռների մատակարարման մասին, որոնք թույլ կտան հարվածներ հասցնել խորքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։