Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Առավոտյան ՊՆ–ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել է զինծառայող Ե. Խ.–ն։