Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի արձակած միջայրցամաքային հրթիռը կարող է հասնել ԱՄՆ-ի ցանկացած կետի, գրում է NHK-ն։

«Կախված մարտագլխիկի քաշից՝ հրթիռը կարող է ունենալ ավելի քան 15 հազար կմ հեռահարություն, այսինքն՝ կարող է հասնել Միացյալ Նահանգների տարածքի ցանկացած կետի»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ հուլիսի 12-ին արձակված հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմել է 1000 կմ:

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի ապրիլի 13-ից ԿԺԴՀ-ն արդեն 14 անգամ արձակել է հրթիռներ, որոնք կարելի է միջմայրցամաքային համարել, այսինքն՝ ունեն ավելի քան 5,5 հազար կմ թռիչքի հեռահարություն: