ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցություն չի առաջարկել, քանի որ դաշինքին հիմա Ռուսաստանի հետ պատերազմ պետք չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Դաշինքում լայն կոնսենսուս կար, որ պատերազմի թեժ պահին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի, եւ ես կարծում եմ, որ դաշինքում տեսակետ կար, որ Ռուսաստանի հետ պատերազմն այս պահին իմաստ չունի»,-պարզաբանել է նա։


«Բայց դեռ կան քայլեր, որոնք պետք է անի Կիեւը՝ չափանիշներին համապատասխանելու եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,-հավելել է Սալիվանը։