Ամերիկյան «Ինտեր Մայամին» ներկայացրեց թիմի նորեկ, «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին։

ՄԼՍ-ը ներկայացնող ակումբը Բուսկետսի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։


35-ամյա Բուսկետսն անցած ամիս ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Բարսելոնայից», որի հետ նվաճել է 32 տիտղոս։

Նախորդ օրը «Ինտեր Մայամին» ներկայացրել էր նաեւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող, «Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի նախկին խաղացող Լիոնել Մեսիին։