«Հրապարակ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Մատենադարանի տնօրենի ընտրությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը փոխելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին դարձրին Մատենադարանի տնօրեն, այժմ քննարկումներ են գնում, թե ով է նրան փոխարինելու ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նախարարությունում նա համակարգում էր մշակույթի ոլորտը: Ինչպես տեղեկացանք, այս պահին շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, ով 2020 թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է եւ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում