Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»։
«Մանկուց երազել եմ խաղալ «Բարսելոնայում»։ Այդ ակումբը միշտ եղել է առաջին ընտրությունս։ Ես կցանկանայի միանալ նրանց։
Եթե դա տեղի ունենա, ինձ համար կլինի իրականություն դարձած երազանք»,- Ֆելիշի խոսքը մեջբերում է twitter.com/FabrizioRomano-ն։
Ֆելիշի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Ֆելիշը վարձակալությամբ անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»։