Ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ։ Մեսիի շնորհանդեսը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին։

«Մեր քաղաք եւ մեր ակումբ է տեղափոխվել մեծագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։ Դա մեծ ուշադրություն է գրավել ամբողջ աշխարհում։ Միշտ ձգտել էինք դրան։ Մեսիի շնորհանդեսն ամբողջ ախարհում դիտել է 3,5 միլիարդ մարդ։ Դա շատ մեծ թիվ է»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է ESPN Argentina-ն։


Մեսիի նորամուտը «Ինտեր Մայամիում» սպավում է հուլիսի 21-ին մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ Լիգաների գավաթի խաղում։