Ղրիմի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից մեկը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Արդյունքում վնասվել է չորս վարչական շենք, մահացել է մի դեռահաս աղջիկ։ Աքսյոնովը խոստացել է աջակցել նրա հարազատներին։


Թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել հարձակումը, Աքսյոնովը չի հստակեցրել։

Թերակղզին բազմիցս ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, Ղրիմում հակաօդային պաշտպանության համակարգը պարբերաբար աշխատում է։ Աքսյոնովը անօդաչու թռչող սարքերն անվանել է հիմնական սպառնալիք՝ ասելով, որ մյուս շրջաններում թերակղզու անվտանգությունը վերահսկվում է։

Հուլիսի 18-ին Ղրիմի ղեկավարը հայտնել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը թերակղզու արևելքում խոցել են ինը անօդաչու թռչող սարքեր, ևս 19-ը ճնշել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, ոչ ոք չի տուժել։ ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ կանխել է Ղրիմի վրա հարձակվելու Ուկրաինայի փորձը՝ ըստ գործակալության՝ խոցվել է 17 անօդաչու թռչող սարք, ևս 11-ը ճնշվել է։

Հիշեցնենք, որ նախօրեին հարձակում է տեղի ունեցել Ղրիմի կամրջի վրա. ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ այն իրականացվել է երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Վնասվել են կամրջի ավտոմասերի երկու բացվածքները, մահացել է Բելգորոդի շրջանից մի ամուսնական զույգ։ ԱԽ-ն ահաբեկչության հատկանիշներով գործ է հարուցել: