Օտարերկրյա ռազմական միջամտություն Սիրիայում հղի է տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներով:Այս մասին նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆող Ռասմուսենը: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: 
«Ես մտածում եմ, որ ամեն տեսակի ռազմական միջամտություն Սիրիայում կարող է բերել տարածաշրջանային անկանխատեսելի հետևանքների և այդ պատճառով անհրաժեշտ է Սիրիայի կոնֆլիկտի քաղաքական որոշում»,- նշել է Ռասմուսենը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Կարնեգիի հիմնադրամի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ:
Միաժամանկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է տարբերել «Սիրիայում կոնֆլիկտի երկարատև լուծումը և քիմիական զենքի օգտագործման հստակ պատասխանը»: «Այդ պատճառով հենց սկզբից ես ամուր ռազմական պատասխանի կողմնակից էի »,- նշել է Ռասմուսենը:
Նա կրկին հայտարարել է, որ Դամասկոսում ուժի օգտագործման հարցը չպետք է հանել օրակարգից, դիվանագետներին կոնֆլիկտը լուծելու հարցում օժանդակելու համար: