CNN-ը հայտնել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային ուղարկված զենքի մի մասը գողացել են հանցավոր կազմակերպությունները, կամավոր ծառայողներն ու զենք վաճառողները: Այս մասին հեռուստաալիքին հայտնի է դարձել Պենտագոնի գլխավոր տեսուչի հաշվետվությունից։

Փաստաթղթում ներկայացվում են 2022 թվականի փետրվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Կիեւին փոխանցված զենքը գողանալու եւ իրացնելու փորձերի դեպքեր։


Նշվում է, որ փորձերը կանխվել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից: